HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

«ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և մաղթել մասնագիտական նորանոր հաջողություններ:

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Շվեդիա երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ շեշտելով միջխորհրդարանական զարգացող համագործակցությունը: Պ.Սվենսոնը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter