HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը կշարունակի ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի սպառազինության մատակարարումներն Ուկրաինային։ Թրամփի խոսքով՝ դրանք հիմնականում կլինեն պաշտպանական։

«Մենք ավելի շատ զենք կուղարկենք։ Մենք ստիպված ենք դա անել։ Նրանք պետք է կարողանան պաշտպանել իրենց։ Այժմ նրանց ուղղությամբ շատ հզոր հարվածներ են հասցվում։ Մենք ստիպված կլինենք ավելի շատ զենք ուղարկել, hիմնականում` պաշտպանական բնույթի»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի ուշ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թրամփի հրահանգով Ուկրաինային կմատակարարվի պաշտպանական լրացուցիչ սպառազինություն՝ «երաշխավորելու, որ ուկրաինացիները կկարողանան պաշտպանվել», քանի դեռ շարունակվում են տևական խաղաղությանը հասնելու փորձերը:

Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը, ներառյալ հակաօդային պաշտպանության Patriot տեսակի համակարգերի համար նախատեսված հրթիռները։ Զուգահեռաբար, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Ուկրաինա զենքի մատակարարումը չի սառեցվել։

Ուկրաինայի իշխանություններն իրենց արևմտյան դաշնակիցներին մշտապես կոչ են անում ավելացնել զենքի և զինամթերքի մատակարարումը՝ ռուսական օդային հարձակումներից պաշտպանվելու համար։ Հունիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հաագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր Patriot համալիրների հնարավոր գնման հարցը։ Այդուհանդերձ, հանդիպման արդյունքում այդ մասով որևէ պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։

Լուսանկարը՝ The Hill-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter