HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցությունը Չինաստանի հետ ընդլայնվում է․ ՆԳ նախարարն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 8-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման և խորացման միտումը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցությունը ձեռք է բերում նոր որակ և ունի ընդլայնման ներուժ։

Նախարար Սարգսյանն անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին՝ ընդգծել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները վստահորեն համադրելի են՝ խթանելու փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունը:

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության գործունեությունը՝ հատկապես ներքին կայունության ապահովման և միգրացիոն քաղաքականության ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները հանցավորության դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների անվտանգության և բարօրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter