Մասիսում կրակոցներ են հնչել. ոստիկանությունն առգրավել է զենքը
Օգոստոսի 14-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:
Պարզվել է, որ օգոստոսի 13-ին Համբարձում Հ.-ն դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դ.-ի դռան դիմաց՝ փողոցում կայանված, վերջինիս քեռուն՝ 1958 թ. ծնված Սմբատ Ս.-ին ամրակցված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անիվը, իսկ Վոլոդյա Դ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից Համբարձում Հ.-ի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, որից 30 րոպե հետո Համբարձում Հ.-ն վերադարձել է Վոլոդյա Դ.-ի տան մոտ ու «Մակարով» տիպի պնևմատիկ ատրճանակից 6 կրակոց արձակել տան դիմաց կայանված նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն:
Համբարձում Հ.-ն բացատրություն է տվել, որ «Մակարով» ատրճանակը գտել է: Որսորդական հրացանը և պնևմատիկ ատրճանակն առգրավված են:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել