
Ազգային ժողովը համաձայնություն է տվել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Գլխավոր դատախազը միջնորդել է Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հաղորդագրությունից։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր:
Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր:
Որոշումն ընդունվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել