
116 հայ խաղաղապահ մեկնում է Գերմանիա ուսուցման
Օգոստոսի 15-ին ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Գերմանիա ճանապարհեց 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն ԱՄՆ, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականնների հետ միասին: Հայկական ստորաբաժանումը կանցնի երեք շաբաթվա ուսուցում և կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին:
Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում' Ուրոշևաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
Կոսովոյում հայ-ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի միջև:
Մեկնաբանել