
Ապօրինի գործունեության կասեցումներ Շիրակում և Արմավիրում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումների ընթացքում Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ում և Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ում արձանագրվել են իրավախախտման դեպքեր։
««ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքների նպատակով գործարկվող բետոնի շաղախի հանգույցը չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն՝ անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար։
Սառնարանային տնտեսություն վարող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն ոռոգման նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
ԲԸՏՄ Շիրակի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնի շաղախի հանգույցի և խորքային հորի ապօրինի շահագործումները կասեցվել են։
Տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել