HY RU EN

Կաննի կինոփառատոնի հիշարժան պահերը՝ «12 Days of Fest de Cannes» ցուցահանդեսում

Օգոստոսի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի «12 Days of Fest de Cannes» ցուցահանդեսը, որում ներկայացված կլինեն Կաննի միջազգային կինոփառատոնի հիշարժան պահերն արտացոլող լուսանկարներ:

Լուսանկարների նախագիծն իրականացրել է PanArmenian Photo գործակալությունը Deem Communications ընկերության աջակցությամբ:

«12 Days of Fest de Cannes» ցուցահանդեսը Երևանում անցկացվում է երկրորդ անգամ: Կաննի կինոփառատոնում արված լավագույն լուսանկարներն առաջին անգամ Երևանում ներկայացվել են մեկ տարի առաջ ցուցահանդեսի և տպագրված ֆոտոալբոմի միջոցով:

«12 Days of Fest de Cannes» ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 25-ը: