
Ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման արդյունքում պետությանը պատճառվել է 40 մլն դրամի վնաս
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել