
Խուզարկվում են պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի hանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։
«Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել