
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը
Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով հուլիսի 9-ին մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Լուսանկարը՝ Նազելի Բաղդասարյանի ՖԲ էջից, տեսանյութը՝ վարչապետի ՖԲ էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել