HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում Բացվել է մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի հուշատախտակը

Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հացեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի՝ Վահագն Դավթյանի հուշատախտակը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ:

1932 թվականին հայրենադարձվելով՝ բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թ.՝ Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ներկաներն այցելել են նաև Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի և ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter