HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը մասամբ վերականգնել է Ուկրաինային սպառազինության մատակարարումը

Միացյալ Նահանգները մասամբ վերականգնել է Ուկրաինային զենքի և սպառազինության մատակարարումը։ Այդ մասին հայտնում են Associated Press և Reuters գործակալությունները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ մատակարարումները ներառում են 155 մմ տրամաչափի զինամթերք ու GMLRS տեսակի բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ։ Անհայտ է, թե ինչ քանակի զենք է ուղարկվել Կիևին։ Լրագրողների աղբյուրները նաև չեն նշում, թե արդյոք կվերականգնվի նաև սպառազինության մյուս տեսակների մատակարարումը։

Նախորդ շաբաթ Վաշինգտոնը դադարեցրել էր ուկրաինական բանակին զենքի մատակարարումը։ Սպիտակ տունը դա բացատրել էր սեփական պաշարները ստուգելու և գնահատելու անհրաժեշտությամբ։ 

Մի քանի օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ավելի շատ զենք կմատակարարի Ուկրաինային, հիմնականում՝ պաշտպանական բնույթի:

Axios-ը գրել էր, որ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է Կիևին ուղարկել Patriot տեսակի զենիթային համալիրների 10 հրթիռ։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն նաև դիտարկում է Ուկրաինային Patriot տեսակի համալիրների մատակարարումը։

Լուսանկարը՝ Mike Mareen/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter