HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքական ընդդիմության առաջնորդը Էրդողանին կոչ է անում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դարձյալ առաջարկել է նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

Նա սա լավ առաջարկ է համարել գործող նախագահի համար, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Օզելի խոսքով, նախագահի պաշտոնում իր թեկնածությունը կարող է առաջադրել միայն արտահերթ ընտրությունների դեպքում:

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում Էրդողանը հայտարարել էր, որ Կառավարության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ըստ նրա՝ դրանք կկայանան 2028 թվականին։

«Էրդողանը փախչում է ընտրություններից, փախչում ժողովրդից։ Նոյեմբերի 2-ին լրանում է նրա ընտրվելու 2,5 տարին։ Դրա ավարտից հետո դու (Էրդողանը-խմբ.) չես կարող լինել նախագահի թեկնածու։ Տեսեք, թե ինչ լավ առաջարկ եմ անում՝ 2,5 տարի հետո ընտրություններ անցկացնել։ 2,5 տարի ձեզանից և նույնքան էլ ինձնից։ Բաց մի թողեք այս հնարավորությունը»,- լրագրողների ներկայությամբ ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը։

Նա հավելել է, որ ընդդիմությունն արդեն ունի նախագահի իր թեկնածուն՝ նկատի ունենալով Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Ավելի վաղ Օզելը հայտնել էր, որ ընդդիմությունը հավաքել է ավելի քան 20 միլիոն ստորագրություն՝ ի աջակցություն Իմամօղլուի՝ որպես նախագահի թեկնածուի:

Լուսանկարը՝ EPA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter