HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրի լենդ»-ի պաղպաղակներն անվտանգ են․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Նաիրի լենդ» ՍՊԸ-ին (Արագածոտնի մարզ, գ․ Աղձք) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Բևեռ էսկիմո», «Բևեռ կոն» «Սթար կոն», «Բրիկետ վանիլային» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն վերահսկողություն էր սկսել պաղպաղակի արտադրություններում: Մի շարք արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել էր, սահմանվել էր հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ 

Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter