
Աղիքային ցուպիկ և սալմոնելա «Biella»-ի տավարի կոտլետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը:
«Կասեցման պատճառը «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝ «Biella», արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ԱՑԽՄ, և Ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
«ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Խախտումները վերացնելու ժամկետ է սահմանվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել