
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 11-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։
Մայրաքաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել