HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչն, ըստ Արթուր Պողոսյանի, վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին:

Դեսպանն, իր հերթին, շեշտել է դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ Քննչական կոմիտեի աշխատակիցների համար: 

Քննչական կոմիտեի նախագահը կարևորելով իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված ակտիվ համագործակցությունը՝ ընդգծել է, որ կատարվել են բոլոր իրավական պահանջները:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter