
«Բեկոն Պրոդուկտ»-ի 2 արտադրատեսակներում հայտնաբերվել են մանրէներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025թ, մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝ (ՄԱՖԱնՄՔ) և աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03․07․2025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «Բեկոն Պրոդուկտ»):
Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ «Բեկոն Պրոդուկտ»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել