
Սառնաղբյուր գյուղի բնակիչն իր հողամասում կանեփի 440 բույս է աճեցրել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
«Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց մշակված կանեփի 440 բույս:
Ըստ տանտիրոջ` դրանցից պետք է ստանար թմրանյութ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել