HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակում նախատեսվում է հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների

Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհուրդը հայտնել է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում նախատեսվում է հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների:

«Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները:

Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար։

Հ.Գ. Թեև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տարբեր բռնաճնշումներ են կիրառվում նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և համակիրների հանդեպ, սակայն, վստահ ենք, որ այդ ճնշումներն էլ ավելի են ամրապնդելու մեր կամքն ու պայքարի ոգին, քանի որ մեր պահանջներն արդար են և հիմնված են բացառապես մեր իրավունքների վրա: ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter