Առաջին անգամ. անվճար մագիստրոսական տեղեր` բանակից զորացրվածների համար
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին առաջարկել է առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված անվճար տեղերի մրցույթը բանակից զորացրված դիմորդների համար ամփոփել մինչև օգոստոսի 25-ը, առաջնահերթությունը հաջորդականությամբ տալով բակալավրի կրթական ծրագիրն ավարտած և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին, բակալավրի կրթական ծրագրով ուսումնառած և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով ուսումնառությունն ընդհատած դիմորդներին:
Կառավարության այս տարվա մայիսի 5-ի թիվ 620 որոշմամբ հաստատվել էր Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:
Որոշման մեջ առաջին անգամ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, բանակից զորացրվածների համար հատկացվել է 99 տեղ կամ տեղերի 10 տոկոսը, խրախուսելով երիտասարդներին ծառայել բանակում և դրանից հետո անվճար մագիստրոսական կրթություն ստանալ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել