
Կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր
Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է, որ ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 Wi-Fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Քրեակատարողական հիմնարկներ այցելելիս խստիվ արգելվում է ազատազրկված անձանց փոխանցել թմրանյութեր, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և օրենքով արգելված այլ իրեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել