HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

«Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցությանը, որի շրջանակում Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը, որը ներառում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացման և ընդլայնման հանձնառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter