HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադայի Հայոց թեմի եկեղեցականների վերանշանակում

Գանատայի Հայոց Թեմի Ս. Նշան Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հոգաբարձութեան հրաւէրով, Կիրակի, Օգոստոս 12, 2012-ի երեկոյեան, տեղի ունեցաւ ողջերթի երեկոյ, տարիներու Հոգեւոր Հովիւ՝ Արժանապատիւ Տ. Կոմիտաս Աւագ Քհնյ. Փանոսեանին:   

Առաջնորդ Սրբազան Հօր հրահանգով, Տէր Հայրը գործուղղուեցաւ Թորոնթօ, ծառայելու Ս. Աստուածածին Հայց. Առաքելական Եկեղեցւոյ ծուխէն ներս՝ որպէս օգնական հովիւ:

Իսկ Ս. Նշան Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ նշանակուեցաւ Տ. Գեղարդ Վրդ. Քիւսպէկեանը, որ վերջին երեք տարիներուն կը ծառայէր Սէնթ Գաթրինզի համայնքէն ներս, միատեղ վարելով Առաջնորդարանի Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհուրդի Վարիչի պաշտօնը: 

Մեր եկեղեցականներուն կը մաղթենք ոյժ եւ կորով՝ անվերապահ ծառայելու համար մեր դարաւոր ու սուրբ եկեղեցւոյ պայծառութեան։ 

Մեր աղօթքն է որ բարձրեալն Աստուած մշտական խաղաղութիւն եւ պայծառութիւն պարգեւէ Հայոց Ազգիս եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ։

ԴԻՒԱՆ

Գանատայի Հայոց Թեմի

Ազգային Առաջնորդարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter