
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները։ Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել