
2025-ին ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է 100 000 ռուսաստանցի զինվորական. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ 2025 թվականի սկզբից ի վեր ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է առնվազն 100 հազար ռուսաստանցի զինվորական: Այդ մասին նա նշել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
«2025 թվականի հունվարի 1-ից սկսած զոհվել է 100 հազար ռուսաստանցի զինվորական»,- նշել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Թրամփը դարձյալ ընդգծել է, որ դժգոհ է Ռուսաստանից, իսկ կողմերը պետք է վաղուց պայմանագիր կնքեին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին:
«Մենք վաղուց պետք է պայմանագիր կնքեինք։ Ամեն գիշեր մարդիկ են զոհվում <...> զոհվում են շատ ռուսաստանցի և շատ ուկրաինացի զինվորականներ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել