HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Team-ը 16 մլն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում

Գործընկերային բովանդակություն

Կարևորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկական անվտանգությունը և կայուն զարգացումը՝ Team ընկերությունների խումբը հայտարարում է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին։

Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչև 10 000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին: Կայանի կառուցման մասշտաբային աշխատանքներում ներգրավված են եղել հարյուրավոր մասնագետներ, այդ թվում՝ Team ընկերությունների խմբի Team Systems, Team Construct ընկերություններից։

«Team Telecom Armenia-ի միլիոնավոր բաժանորդները և Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցից օգտվող տասնյակ հազարավոր վարորդները շարունակաբար ավելացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։ Արևային այս հզոր կայանի գործարկմամբ ևս մեկ քայլ ենք անում, որ մեր ծառայությունների աշխատանքն ապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Դրա շնորհիվ Team-ի հաճախորդները մասնակից են դառնում կայուն զարգացման և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մեր հանձնառությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

Արևային կայանների տեղադրման մեծամասշտաբ նախագիծը ևս մեկ անգամ փաստում է Team-ի պատրաստակամությունը՝ իր քաղաքականությամբ նպաստելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը՝ դրական ազդեցություն ունենալով ընկերության, տնտեսության և երկրի կայուն զարգացման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter