HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Wendy’s-ը՝ շուտով Հայաստանում

Վճարովի բովանդակություն

«Wen Restaurant» ՍՊԸ-ն և « Wendy’s»-ը հայտարարում են Հայաստանում 20 նոր ռեստորան բացելու համագործակցության մասին։ Սպասվում է, որ զարգացման ծրագիրը կստեղծի շուրջ 600 նոր աշխատատեղ ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական աճին

«Wen Restaurant» ՍՊԸ-ն այսօր հայտարարեց բացառիկ ֆրանշիզային համաձայնագրի ստորագրման մասին «The Wendy’s Company»-ի հետ՝ նախատեսելով մինչև 2030 թվականը Հայաստանում բացել 20 նոր Wendy’s®ռեստորան։ Որպես սննդի, մանրածախ առևտրի, հյուրանոցային և բաշխման ոլորտներում ճանաչված առաջատար, «Wen Restaurant»-ի գործառնական փորձն ու տեղական շուկայի խորը իմացությունը նրանց հնարավորություն են տալիս ներկայացնելու Wendy’s-ը հայ սպառողին։

Առաջին Wendy’s ռեստորանը Հայաստանում նախատեսվում է բացել Երևանում՝ քաղաքի կենտրոնում։

«Wen Restaurant» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հրանտ Գրիգորյանը նշել է․
«Հպարտ ենք հայ սպառողին ներկայացնելու Wendy’s-ը։ Սա լեգենդար բրենդ է՝ տարածաշրջանում ապացուցված հաջողությամբ և մեծ ներուժով։ Համոզված ենք, որ հայ սպառողները կգնահատեն Wendy’s-ի բարձր որակը և թարմ սնունդը, և մենք մեծ ոգևորությամբ կստեղծենք այնպիսի սպասարկում և փորձառություն, որը ողջ երկրի տարածքում կապահովի մեծ թվով հավատարիմ հաճախորդներ»։

«The Wendy’s Company»-ի միջազգային բաժնի նախագահ E.J. Wunsch-ը ավելացրել է․

«Ուրախ ենք համագործակցել «Wen Restaurant»-ի հետ՝ մեր թարմ և հայտնի սնունդը ու անկրկնելի հյուրընկալությունը ներկայացնելու Հայաստանի տեղական համայնքներին։ Այս տարվա սկզբին նշել եմ, որ մեր ընդլայնման 70 տոկոսը տեղի կունենա ԱՄՆ-ից դուրս՝ նպատակ ունենալով մինչև 2028 թվականը հասնել 2000 միջազգային ռեստորանի։ Նոր այս գործընկերությունը աջակցում է այդ նպատակին և կարևոր փուլ է մեր միջազգային զարգացման ճանապարհին։ Համատեղելով Wendy’s բրենդի ուժը և «Wen Restaurant»-ի տեղական գիտելիքները՝ մենք կկառուցենք բարձր արդյունավետությամբ, տարբերվող արագ սպասարկման ռեստորանների բրենդ, որը կարտահայտի մեր մոտեցումը՝ «գլոբալ առումով հիանալի, տեղական մակարդակով՝ էլ ավելի լավը»»։

1969 թվականին հիմնադրված Wendy’s-ը, աշխարհի առաջատար արագ սպասարկման ռեստորանների բրենդներից մեկն է։ Բարձր որակի և թարմ սննդի մատուցման, ինչպես նաև ժամանակակից ձևավորմամբ ռեստորանների և բացառիկ հյուրընկալության շնորհիվ՝ բրենդը առանձնանում է ոլորտում։ Wendy’s-ը հայտնի է իր քառակուսի համբուրգերներով, հավի կծու սենդվիչներով և Nuggets-ով, ինչպես նաև սառը ու կրեմային Frosty®դեսերտով։

Wendy’s-ի բարձրորակ առաջարկները նորարարություն և ոգևորություն կբերեն իտալական արագ սննդի ոլորտ։

«Wen Restaurant» ՍՊԸ-ի մասին

«Wen Restaurant» ՍՊԸ-ն, հանդիսանալով «Connect Group»-ի մի մասը, սննդի, մանրածախ առևտրի, հյուրանոցային և բաշխման ոլորտներում ճանաչված շուկայի առաջատար է։ Ընդունելով արագ սպասարկման ռեստորանների ոլորտի վերափոխման մարտահրավերը՝ ընկերությունն առաջարկում է Wendy’s-ի թարմ, պատվերով պատրաստված մենյուն՝ կենտրոնանալով բացառիկ սննդի և հյուրընկալության վրա։ «Wen Restaurant» ՍՊԸ-ի նպատակը Հայաստանում QSR (Quick Service Restaurant) ոլորտում առաջատար դառնալն է։

Wendy-ի մասին«The Wendy’s Company»-ն և Wendy’s-ի® ֆրանշիզառուները աշխատանքով են ապահովում հարյուր հազարավոր մարդկանց ավելի քան 7,250 ռեստորաններում ամբողջ աշխարհում, որոնցից ավելի քան 1,350-ը գտնվում են ԱՄՆ-ից դուրս։ Հիմնադրված լինելով 1969 թվականին՝ Wendy’s-ը հավատարիմ է իր խոստմանը՝ թարմ և հանրահայտ սնունդ, պատրաստված հենց ձեզ համար։ Բրենդի ցանկալի մենյուն ներառում է պատվերով պատրաստվող քառակուսի համբուրգեր՝ պատրաստված թարմ տավարի մսից*, ինչպես նաև ֆան ֆավորիտներ՝ կծու հավի սենդվիչ և նագեթս, Baconator® բուրգեր և սառը ու կրեմային Frosty® դեսերտ։

Ավելի մանրամասն՝ www.wendys.com-ում։

Ֆրանշիզային հնարավորությունների մասին՝ www.wendys.com/franchising/international-ում։

Հետևեք Wendy-ին նաև X-ում, Instagram-ում և Facebook-ում։

*Թարմ տավարի միսը հասանելի է ԱՄՆ-ի տարածքում, Ալյասկայում, ինչպես նաև Կանադայում, Մեքսիկայում, Պուերտո Ռիկոյում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ միջազգային շուկաներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter