
ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 15-ի որոշումներով Ազգային անվտանգության ծառայության երեք տեղակալները՝ Արամ Հակոբյանը, Սամվել Հայրապետյանը, Եսաի Մկրտչյանը, վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Որոշումները՝ ստորև․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հայրապետյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Եսաի Մկրտչյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
Լուսանկարում ձախից՝ Արամ Հակոբյանը, Սամվել Հայրապետյանը, Եսաի Մկրտչյանը
Մեկնաբանել