HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ որակելով մեղադրանքը ակնհայտ անհիմն։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցուն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդեցին՝

  • գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները,
  • ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը,
  • 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի» (Մայր Աթոռը պաշտպանող նույն հայտարարության) համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։

Այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: Արդյունքում, քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում:

Միաժամանակ, ստեղծված իրավիճակում աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»:

Լուսանկարում՝ Սամվել Կարապետյանը/©Տաշիր գրուպ

Մեկնաբանություններ (1)

Լեռնիկ Հովհաննիսյան
Այն որ պաշտոնի ու պարգևավճարի համար ամեն հանցագործության ընդունակ Նիկոլի սրտի դատախազներն ու քննիչները Նիկոլի ապօրինի հրահանգներն են կատարում, բոլորս գիտենք, իսկ կամակատարներին արդարացում չկա։ Պաշտպաններին մի խնդրանքով եմ ցանկանում դիմել- կոնկրետ գործով դատախազի ու քննիչի անուն, ազգանունը հրապարակեք, որ նիկոլի սրտի դատախազներին, քննիչներին ճանաչենք ,ու համարժեք վերաբերմունք դրսևորենք նրանց հանդեպ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter