
«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի կասեցումը մասնակի վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիք մարզ, Լճաշեն համայնք) և արձանագրել, որ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները վերացվել են: Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ լրատվականից։
«Սակայն, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է մասնակի, քանի որ ապրանքատեսակների նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ռեժան» ապրանքատեսակը՝ ՄԱՖԱՄնՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի՝ «Ռեժան»-ի, արտադրությունը կասեցվել է, խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերել էին իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։
Մեկնաբանել