
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 16-ին՝ ժամը 12:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, Chevrolet, VAZ մակնիշների ավտոմեքենաները և Howo մակնիշի բեռնատարը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Mercedes-Benz, Chevrolet, VAZ մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Շտապօգնության աշխատակիցները երեք տուժածի ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել