HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ 

Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը:

 Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին երկուստեք ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter