HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Խուդաթյանը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2025թ. հուլիսի 15-ին, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արմավիրի արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին։

Նախարարը շնորհավորել է պարոն Մեխակյանին և հաջողություններ է մաղթել առաջիկա աշխատանքում։

Խուդաթյանն ընդգծել է` պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության  համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter