HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քայլարշավ՝ ընդդեմ գենդերային բռնության

2012 թվականի սեպտեմբերի 5-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 15 ակտիվիստներ կուղևորվեն Երևան – Գյումրի հնգօրյա քայլարշավի՝ ընդդեմ գենդերային հիմքով բռնության /ընտանեկան բռնություն, սեռական բռնություն/:

Քայլարշավի ընթացքում խումբը կանցնի հետևյալ գյուղերով և քաղաքներով` Երևան, Քասախ, Պռոշյան, Աշտարակ, Ուջան, Կոշ, Շամիրամ, Ներքին Բազմաբերդ, Կաթնաղբյուր, Թալին, Մաստարա, Լանջիկ, Մարալիկ, Արթիկ, Նոր Կյանք, Ազատան, Գյումրի և կիրականացնի զրույցներ` ուղղված վերը նշված հարցի վերաբերյալ գյուղական բնակչության իրազեկության աստիճանի բարձրացմանը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում գենդերային հիմքով բռնությունը Հայաստանի Հանրապետությունում լայնորեն քննարկվող թեմա է դարձել, սակայն ոչ երկրի հեռավոր հատվածներում` գյուղերում, որտեղ այն ցայսօր համարվում է ավանդույթ կամ սոցիալական նորմ:

Այս է պատճառը, որ ակտիվիստները ցանկանում են անմիջականորեն շփվել այդ տարածքներում բնակիչների հետ, իրազեկել նրանց խնդրի մասին:

«Իրազեկության բարձրացումը կարևոր քայլ է գենդերային հիմքով բռնության հիմնախնդրի լուծման համար:

Բռնության դեպքերի մասին ահազանգերի մեծամասնությունը ստացվում են ՀՀ գյուղական համայնքներից: Կարևոր է այցելել այս կանանց, քանի որ նրանք բռնության իրավիճակներում բախվում են բազմաթիվ խոչընդոտների, ունեն իրենց իրավունքների մասին տեղեկատվության պակաս, ինչպես նաև չգիտեն իրենց համար հասանելի ռեսուրսների առկայության մասին, որոնք կարող են իրենց օգնել պաշտպանվել»,- հայտնում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter