
Կասեցվել է «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Կասեցվել է անհատ ձեռնարկատ Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի, արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
Մասնավորապես՝
-սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը ենթարկված չի եղել պատշաճ մաքրման։
Անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և շտկել թերացումները, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,- նշված է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել