
Ժամանակը ցույց կտա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները. Պեսկով
Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս զարգացնել երկկողմ սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Երևանի հնարավոր դուրս գալու հետևանքները ցույց կտա ժամանակը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ավելի շուտ դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի իր մասնակցությունը։
«Նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությամբ, այսինքն՝ ինչպես իրենց թվում է, վարում են բազմավեկտոր քաղաքականություն։ Բայց մենք, իհարկե, շահագրգռված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ, և բացի բազմակողմ ձևաչափից, մեզ, միևնույն է, միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք հետագայում զարգացնել»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ձգտում է տարբեր ուղղություններով բալանսավորել իր քաղաքականությունը։ «Մենք, օրինակ, կոնկրետ գիտենք, թե ինչ է տալիս Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը։ Մենք կտեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ տեսանելի է համեմատության մեջ»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել