
Ռոսավիացիան թույլատրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Գյումրի թռիչքները
Ռոսավիացիան ռուսական ավիափոխադրողներին թույլատրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Գյումրի ուղևորների ու բեռների օդային կանոնավոր փոխադրումները։ Այդ մասին նշվում է գերատեսչության հրամանում։
«Россия» ավիաընկերությանը թույլ է տրվել Սոչիից թռիչքներ իրականացնել Գյումրի, իսկ «Аэрофлот»-ին՝ Միներալնիե Վոդիից։ Երկու դեպքերում էլ թռիչքների հաճախականությունն ամենօրյա է։
«Red Wings» ավիաընկերությանն էլ թույլ է տրվել Միներալնիե Վոդիից թռիչքներ իրականացնել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ շաբաթական հինգ անգամ։
Լուսանկարը՝ AirlineGeeks/James Dinsdale
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել