HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիական բանակը հետ է քաշում իր ուժերը Սուեյդա քաղաքից

Սիրիայի բանակը սկսել է Սուեյդա քաղաքից իր ստորաբաժանումների հետքաշումը, որը գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում։ Այդ մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ռադիոկայանի զրուցակցի խոսքով՝ զորքերի հետքաշումը սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքում «տեղակայվել են ներքին անվտանգության տեղական ուժերը»։  Հավանաբար, խոսքը դրուզների մասին է։ Ալ-Սուեյդա նահանգում նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուեյդայում տեղի էին ունեցել բախումներ դրուզների և բեդուինների միջև։ Դրուզներին աջակցում է Իսրայելի կառավարությունը, իսկ բեդուիններին՝ Սիրիայի կառավարության աջակցությունն ունեցող խմբավորումները։ Այդ ֆոնին, նախօրեին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսին, այդ թվում՝ Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբի շենքին։ 

Սիրիայի գործող ղեկավար Ահմեդ աշ-Շարայան իսրայելական հարվածներից հետո ուղերձով դիմել էր սիրիացիներին։ Նա հայտարարել էր, որ Սիրիայի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել, «եթե նրա պատվին սպառնալիք լինի»։

«Մենք այն մարդկանցից չենք, որոնք վախենում են պատերազմից։ Մենք մեր կյանքը նվիրել ենք դժվարությունների հաղթահարմանն ու մեր ժողովրդի պաշտպանությանը»,- Սիրիայի առաջնորդի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։

Նախօրեին իսրայելական հարվածների հետևանքով Սիրիայում տուժել էր ավելի քան 30 մարդ։ Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իսրայելին կոչ էր արել դադարեցնել հարվածները։ Հուլիսի 16-ին էլ դրուզները և Սիրիայի կառավարությունը պայմանավորվել էին հրադադարի շուրջ։

Լուսանկարը՝ AP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter