
Իրաքում առևտրի կենտրոնի այրվելու հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ
Իրաքի արևելքում գտնվող Էլ-Քութ քաղաքում հրդեհ է տեղի ունեցել առևտրի կենտրոններից մեկում։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը, հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, 11-ն էլ անհետ կորած է։
AFP-ն էլ, հղում անելով Իրաքի ներքին գործերի նախարարությանը, հայտնել է 61 զոհի մասին։
Հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես են այրվում հինգհարկանի առևտրի կենտրոնի բոլոր հարկերը։
At least 60 people have been killed and many more are missing after a huge fire engulfed a hypermarket in Iraq’s eastern city of Kut. pic.twitter.com/0TKBH57AQ7
— Al Jazeera English (@AJEnglish) July 17, 2025
«Դեռ կան մարմիններ, որոնք դուրս չեն բերվել փլատակների տակից»,- գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը։ CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, փոխանցել է, որ այրվող շենքից փրկարարներին հաջողվել է փրկել ավելի քան 45 մարդու։
Դեռևս հայտնի չէ, թե որն է հրդեհի առաջացման պատճառը, սակայն տեղի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 48 ժամվա ընթացքում։
Լուսանկարը՝ Ahmed Saad/Reuters
Մեկնաբանել