HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանում է տարածել վերջին օրերին Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ: Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի  որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ:

Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են  ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:

Հավատացնում ենք, որ Վեոլիա Ջուրը  գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում ջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար:

Մեկնաբանություններ (2)

Մանուկյան Նարինե
ԸՆԿԵՐՆԵՐ ՎԱՂՈՒՑ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՍՏՈՒԳԵԼ։ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԴԱՑՔՈՒՄ ԲԱԶՄԻՑՍ ՀԱՄՈԶՎԵԼ ԵՄ ՈՐ ԱՄԻՍ ԱՌ ԱՄԻՍ ԽՈՐԱՆԱՐԴԻ ՄԵԾ ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎՐԱ, և ԴԱ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ԻՆՁ ՀԵՏ ՀԱՄԱՄԻՏ Է։!!!
Արման Պողոսյան
Հետք ջան, խնդրում եմ էս իրենց հրապարակման հետքերով գնալ։ Սա մեղմ ասած ամենա շոգ ամառը չէ։ Ունեցել ենք տարիներ, որ 3 անգամ 42 աստիճան է գրանցվել ամռանը Երևանում։ Եղել է, որ միայն հունիսին 3 անգամ 41 աստիճան է գրանցվել։ Իսկ 40 աստիճանը սովորական էր դարձել վերջին տարիներին։ Ու բոլոր այդ շոգ տարիներին նման խնդիր չի եղել։ Իսկ այս տարի գեթ մեկ անգամ 40 աստիճան չի գրանցվել։ Ինչ-որ բան այն չէ։ Էս ձեռագիրը սկսվեց նախորդ ամառ, որը ամենա զովն ու տեղումնառատն էր վերջին տարիների մեջ։ Ինչ-որ բան է կատարվում կամ կատարվել՝ որի մասին Վեոլիան խուսափում է բարձրաձայնել՝ օրինակ կա հավանականություն, որ նախկինում Նոր Նորք ուղղվող ջուրը հիմա ուղղում են Կենտրոն՝ ռեստորանների, սրճարանների ու հյուրանոցների վերջին տարիներին բուռն կերպով ավելացած պահաջարկը բավարարելուն՝ Նոր Նորքը թողելով անջուր։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter