HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության պատվիրակությանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը:

Կոմիտեն հայտնում է, որ այցի ընթացքում իսպանացի փորձագետները և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագետները իրականացրել են մի շարք քննարկումներ: Դրանք վերաբերվել են մասնավորապես աերոդրոմների նոր կանոնակարգի տեղայնացման գործընթացի աջակցմանը։

«Համագործակցության կարևորագույն նպատակն էր նաև իսպանացի մասնագետների կողմից անցկացված ուսուցում աշխատավայրում (OJT) դասընթացը հայ մասնագետների համար։

Այս համագործակցությունը նպաստում է Հայաստանի ավիացիոն ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և անվտանգության բարձրագույն մակարդակի ապահովմանը»,- նշված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter