HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում հուլիսի 18-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածում հուլիսի 18-ին, 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        39.4°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             14.0°C (2007թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      26.7°C

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter