
Իրանն ու եվրոպական եռյակը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները
Իրանն ու եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, պայմանավորվել են վերսկսել միջուկային բանակցությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Վերջինիս փոխանցմամբ՝ Թեհրանն ու եվրոպական երեք երկրները համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերսկսման սկզբունքների շուրջ, բայց դրանց անցկացման ժամկետների և վայրի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։
Աղբյուրը նշում է, որ դեռ հայտնի չէ, թե որ երկիրը կընդունի առաջիկա բանակցությունները։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանը դիտարկում է եվրոպական երեք երկրների՝ միջուկային հիմնախնդրի և պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունների վերսկսման առաջարկը։
Կան տեղեկություններ նաև այն մասին, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել