«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյանը չի վախենում
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, հակառակ իր հավաստիացումների, թեկնածությունը չի առաջադրել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում: Իսկ դա պատճառաբանել է անձնական «բիզնես պրոյեկտները» ավարտելու մտադրությամբ:
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որը վախենում է որևէ մեկից, ես ոչ մեկից չեմ վախենում, մի քանի անգամ ասել եմ, որ ես Աստծուց էլ չեմ վախենում»,- ասել է նա:
Հակոբյանը նաև նշել է, թե ինքն իր կուսակցության` ՀՀԿ առաջնորդի որոշ քայլերի առնչությամբ իր անհամաձայնությունը հայտնում է, բայց ոչ թե անձնական շփումներում, այլ լրատվամիջոցներով. «Չեմ կարող ասել` իմ կարծիքը 100-տոկոսանոց ա, թե ոչ: Եթե որևէ անգամ կուսակցությունն ինձ նկատողություն չի տվել, ուրեմն համաձայն է իմ ցանկացած մտքի հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել