
2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կընդունի COP17-ը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը։
«Այդ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։
Երևանը կվերածվի գլոբալ հարթակի, որտեղ կձևակերպվեն կենսաբազմազանության պահպանման նոր մոտեցումներ, կքննարկվեն համատեղ գործողություններ և կխթանվեն միջազգային համագործակցության ուղիներ։
Սա կարևոր պատմական իրադարձություն է Հայաստանի համար՝ հաստատելու մեր տեղը որպես պատասխանատու, նախաձեռնող և գործուն գործընկեր գլոբալ բնապահպանական գործընթացներում։
Մեր երկրին վստահվել է կարևոր առաքելություն՝ COP17-ը գալիս է Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել