HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». օրենք չկա, էլի

Նախօրեի գիշերը` ժամը 23-ի սահմաններում, Մասիս քաղաքում կրակոցներ են հնչել: Կրակողներից մեկը Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին է, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ «սուտի բանից» սկսած վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, հրահրել է Մասիսն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքից մայիսի 6-ի Սժ ընտրություններում պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանը (նախկինում' բնապահպանության նախարար): Վերջինս էլ թերթի թղթակցին ասել է, թե մեր երկրում օրենք չկա:

«Եթե երկրում արդարություն լինի, էդ Ավոն պետք է արևին ռեշոտկի այն կողմից նայի, միշտ ասել եմ սաղ ղեկավարների մոտ, բայց, ցավոք սրտի, օրենքը չի աշխատում, էլի: Ցավում եմ, որ մեր երկրում օրենք չկա, էդ էլ կարոդ եք գրել»,- ասել է Մուրադ Մուրադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter