HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Նոյան» հյութերի գործարանում մի քանի ամիս է` աշխատավարձեր չեն վճարել:

«Նոյան» բնական հյութերի գործարանում մի քանի ամիս է' աշխատակիցներին աշխատավարձեր չեն վճարել: Այս մասին թերթի խմբագրություն են ահազանգել մի խումբ աշխատակիցներ:

Նրանք չեն ցանկացել ներկայանալ' վախենալով, որ կզրկվեն նաև իրենց վաստակած գումարից: Պարզվում է' այստեղ սկսվել են նաև կադրային կրճատումներ:

Արդյո՞ք ֆինանսական խնդիրներ են ծագել գործարանում, և սնանկացման վտանգ կա, աշխատակիցները չեն կարողացել պատասխանել, միայն պահանջել են աշխատավարձը, հակառակ դեպքում բողոքի ակցիաներով այն կպահանջեն: Թերթը նշում է, որ այս գործարանը պատկանում է «Եվրոթերմ» ընկերությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter