HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագրատ արքեպիսկոպոսը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ

Լիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։

Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։

Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025թ. հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է։ Առաջադրվել էր ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք։

2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter